ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Կիև․ հայտնի է այցի նպատակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են Կիև։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
Եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա՝ քննարկելու երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ինչպես նաև, այցի նպատակն է «հաղթահարել այն քննադատությունը», որն ուկրաինական իշխանություններն արտահայտում են Ռուսաստանի հետ պատերազմում այս երկրների դիրքորոշումների վերաբերյալ։
Միաժամանակ հնարավոր է բարձրացնել սպառազինությունների մատակարարումների ավելացման հարցը։ Ենթադրվում է, որ Զելենսկին «կդրդի իր հյուրերին» ավելի շատ զենք ուղարկել։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն իր հերթին նշել է քաղաքական գործիչների այցի մեկ այլ նպատակ.
«Իմ տեղեկություններով՝ Մակրոնը, Շոլցը և Դրագին մեզ բերում են ԵՄ թեկնածություն և խնդրանք վերադառնալու Պուտինի հետ բանակցային գործընթացին»,- ասել է Անդրուսիվը։
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջանում հանդիպել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին. ինչ են քննարկել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ վարչա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ․ ինչ են քննարկել
Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նորմալ է եղել՝ դե գյուղ տեղ ա, ինչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների հետ քննարկելով փողոցների մաքրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձա...