
Քանի ռուս զինվորական է ներգրավված Ուկրաինայի դեմ պատերազմում

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ լայնածավալ զինված ագրեսիայի մեջ ներգրավել է մոտ 330 հազար մարդու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումների թիվը ուղղություններում կազմում է մինչև 150 հազար զինվորական, որոնք կազմված են գումարտակային մարտավարական խմբերից և այլ կազմավորումներից, մինչդեռ, հաշվի առնելով օդային և ծովային բաղադրիչները, զորքերի խմբավորումները կազմում են մինչև 220 հազար զինվորական», ասել է Գրոմովը։
Բացի այդ՝ զորամասերը և մոբիլիզացիոն ռեզերվի ստորաբաժանումները, որոնց թիվը կազմում է ավելի քան 80 հազար մարդ, մարտական բանակի համակարգերը` մինչև 7 հազար մարդ, Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայությունը` մինչև 18 հազար մարդ, ինչպես նաև մասնավոր ռազմական ընկերությունները՝ մինչեւ 8 հազար մարդ»։