Նիդեռլանդներում բրազիլացի ներկայացած ռուս լրտես է բացահայտվել

Հունիսի 16-ին Նիդեռլանդների հետախուզական ծառայությունը հայտնել է, որ բացահայտել է ռուս զինվորական գործակալի, ով իբր փորձել է կեղծ ինքնություն օգտագործել Միջազգային քրեական դատարան ներթափանցելու համար, գրում է RTVI-ը:
 

«Դա ԳՀՎ-ի երկարաժամկետ, բազմամյա գործողություն էր, որն արժեցել է շատ ժամանակ, էներգիա և գումար», - ասել է հոլանդական հետախուզության ղեկավար Էրիկ Ակերբումը:
 

Ըստ Ակերբումի՝ ոմն Սերգեյ Վլադիմիրովիչ Չերկասով երկար տարիներ շարունակ հորինված կերպար է ստեղծել՝ փորձելով որպես Բրազիլիայի քաղաքացի մուտք գործել Նիդեռլանդներ՝ ապրիլին Հաագայի ՄՔԴ-ում պրակտիկա անցնելու համար:

 

«Սա մեզ հստակ ցույց է տալիս, թե ինչ են անում ռուսները. նրանք փորձում են անօրինական հասանելիություն ստանալ ՄՔԴ-ում առկա տեղեկատվությանը: Մենք դա դասում ենք որպես բարձր մակարդակի սպառնալիք»,- հավելել է նա:
 

Պաշտոնական հաղորդագրության մեջ Նիդեռլանդների գլխավոր հետախուզության և անվտանգության ծառայությունը ասել է, որ տղամարդը որակվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք: Այդ մասին տեղեկացվել է Ներգաղթի և հպատակագրման ծառայությունը: Դրա հիման վրա ապրիլին նրան արգելել են մուտք գործել Նիդեռլանդներ և հայտարարել անցանկալի օտարերկրացի։

Քաղաքականություն