Կենդանաբանական այգու դիմաց ծառեր են հատվել․ քաղաքապետարանից պարզաբանում են
Հայտնել էինք, որ բնապահպան Լևոն Գալստյանն ահազանգել էր այն մասին, որ Երևանի Մյասնիկյան փողոցում՝ Կենդանաբանական այգու դիմաց, ծառեր են հատվել։ Բնապահպանն ընդգծել էր, որ ծառերից երեքը հատվել էր դեռ նախորդ տարի, իսկ ահա այսօր մյուս երեքը նույնպես հատվել են։
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե որն է եղել ծառերի հատման նպատակը և արդոք քաղաքապետարանը տեղյակ է եղել ծառերի հատման մասին։ Քաղաքապետարանից մեզ ասացին, որ անօրինական հատում է եղել և ոստիկանությունում այս մասին հաղորդում է ներկայացվել։
Կապ հաստատեցինք ՀՀ Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժին, որտեղից մեզ ասացին, որ նշված դեպքով ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդումը ստացվել է 18․07․2021թ-ին։
Նախապատրաստված նյութերով 28․07․2021թ․ հարուցվել քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 296 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել է ՔԿ նախաքննություն իրականացնելու համար։
Auroranews-ը կապ հաստատեց նաև ՀՀ ՔԿ հասարակայունթյան և լրատվության բաժին, որտեղից ասացին, որ նշված գործով նախաքննություն է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Ճամբարակում «պայքար է մղվում» ծղրիդների դեմ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում արդեն մեկ ամիս է, ինչ պայքար է մղվում ծղրիդների դեմ, որոնց հոծ...
Արտակարգ իրավիճակ` Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղա...
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձ...
«Մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը». YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը
Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouT...