Արտակարգ իրավիճակ` Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով մարզի Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով:
Այս պահին օպերատիվորեն ժամանել է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Փրկարարներն ու գյուղապետարանի աշխատակիցները բնակիչների հետ փորձում են առուներ բացել և հեռացնել ջուրը:
Տեղեկութունը փոխանցվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից ժամանելու են պատասխանատուները:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու դիմաց ծառեր են հատվել․ քաղաքապետարանից պարզաբանում են
Հայտնել էինք, որ բնապահպան Լևոն Գալստյանն ահազանգել էր այն մասին, որ Երևանի Մյասնիկյան փողոցում՝ Կենդանաբանական այգու դի...
Ճամբարակում «պայքար է մղվում» ծղրիդների դեմ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում արդեն մեկ ամիս է, ինչ պայքար է մղվում ծղրիդների դեմ, որոնց հոծ...
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձ...
«Մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը». YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը
Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouT...