Ճամբարակում «պայքար է մղվում» ծղրիդների դեմ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում արդեն մեկ ամիս է, ինչ պայքար է մղվում ծղրիդների դեմ, որոնց հոծ զանգվածները մասսայաբար ավերում են տնտեսությունների արոտները, խոտհարքերը եւ ցանքատարածությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ծղրիդներն աննախադեպ ակտիվացել են Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի տարածքներում, իսկ մնացած բնակավայրերում առայժմ չեն տարածվել։
«Ծղրիդների հոծ խմբերն իրենց ճանապարհին խժռում են արոտները, խոտհարքերը եւ ցանքերը՝ լուրջ սպառնալիք ստեղծելով համայնքի գյուղատնտեսության համար։ Նրանց դեմ պայքար տանելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեզ տրամադրել է 30 կիլոգրամ թունաքիմիկատ, որը սակայն բավարար չեղավ՝ ծղրիդներին լիովին ոչնչացնելու համար, ուստի գնումների միջոցով որոշակի քանակի թունաքիմիկատ ձեռք է բերել նաեւ ճամբարակի համայնքապետարանը։
Սրսկումներն իրականացնում ենք տրակտորների միջոցով։ Արդեն շուրջ 1000 հեկտար տարածք վնասազերծվել է վնասատու միջատներից, սակայն սպառնալիքը չի վերացել, քանի որ դրանց խմբերը հայտնվում են մյուս մաքուր տարածքներում։ Կարծում եմ, որ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է ներգրավել դրոններ, որի հնարավորությունը մեր համայնքը չունի։ Հորդորել ենք նաեւ համայնքի բնակիչներին, որպեսզի ավելի ակտիվորեն ներգրավվեն ծղրիդների դեմ պայքարում»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու դիմաց ծառեր են հատվել․ քաղաքապետարանից պարզաբանում են
Հայտնել էինք, որ բնապահպան Լևոն Գալստյանն ահազանգել էր այն մասին, որ Երևանի Մյասնիկյան փողոցում՝ Կենդանաբանական այգու դի...
Արտակարգ իրավիճակ` Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում փողոցները ողողվել են ջրով
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղա...
«Մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը». YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը
Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouT...
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձ...