Իսրայելն ու Եգիպտոսը պայմանավորվել են գազ մատակարարել Եվրոպա

Իսրայելը, Եգիպտոսը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել դեպի ԵՄ գազի արտահանման ավելացման վերաբերյալ։ Այս մասին գրում է RTVI-ը:
 

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Կահիրեում Արևելյան միջերկրածովյան գազային ֆորումում:
 

Փաստաթուղթը նախատեսում է, որ իսրայելական կողմը կավելացնի գազամատակարարումը Եգիպտոս, որտեղ այն կվերամշակվի հեղուկ բնական գազի (LNG), այնուհետև կարտահանվի Եվրոպա։

 

Իսրայելն արդեն գազ է արտահանում Եվրոպա Եգիպտոսի հեղուկացման կայանների միջոցով, բայց քիչ քանակությամբ։ Ստորագրված հուշագրի համաձայն՝ կողմերը ձգտելու են հեշտացնել Եգիպտոսից, Իսրայելից և այլ աղբյուրներից ԵՄ գազի կանոնավոր մատակարարումները Եգիպտոսում հեղուկ բնական գազի արդյունահանման գոյություն ունեցող օբյեկտների միջոցով։

 

Համաձայնագրում նշվում է նաև, որ ԵՄ-ն կխրախուսի եվրոպական ընկերությունների մասնակցությունը մրցակցային գործընթացներին և ներդրումները Իսրայելում և Եգիպտոսում գազի որոնման և արդյունահանման նախագծերում։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարով՝ ևս երկուսով ավտոմատ երկարաձգմամբ։

Քաղաքականություն