Ինչու՞ պետք է Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք․ Ալիև
Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը։ Այս մասին IX գլոբալ Բաքվի համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։
Նրա խոսքով, պատմության տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի։ Որովհետև անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։
«Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջում, ինչու՞ պետք է Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք, այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Միևնույն ժամանակ Ալիևը նշել է, որ նման ճանապարհը տանում է դեպի փակուղի և կոչ է արել Հայաստանի կառավարությանը հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացն...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
«Լուսանկարն արված է Ֆրանսիայի հրապարակում». Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությո...
1 ամսում Արսեն Թորոսյանը հաջողացրել է 4 հողատարածք գնել․ պաշտոնյայի և նրա կնոջ ունեցվածքը
ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչ...