«Լուսանկարն արված է Ֆրանսիայի հրապարակում». Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունն իր պայքարն սկսեց ամեն տեղ Արցախի դրոշը տնկելով ու կպցնելով։
Դրոշ տնկելով հայրենիք էին փրկում։ 30 տարի դրոշ վառելով էին հայրենիք փրկել, հիմա էլ իբրև դրոշ տնկելով էին փրկում։ Բայց արի ու տես, որ Արցախի դրոշն ամեն տեղ տնկող փողոցային ընդդիմությունն անգամ այդ դրոշը չի հարգում։ Լուսանկարն արված է Ֆրանսիայի հրապարակում։ Վրանները հավաքելուց հետո Արցախի դրոշը գետնին են նետել, աղբի մեջ։ Իրականում այս լուսանկարը շատ մեծ խորհուրդ ունի։ Վառ պատկերացում է տալիս փողոցային ընդդիմության արժեհամակարգի ու իրական նպատակների մասին»։ |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացն...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Մանե Թանդիլյանի նախազորակոչային տարիքում գտնվող որդիները Հայաստանում չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թ...
Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե, իր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն, առանց Ադ...