
Ղրիմի կամուրջը պայթեցնելու Ուկրաինայի ծրագրերը ձախողվելու են. Լավրով

Ռուսաստանը հաշվի է առել Ուկրաինայի պաշտպանության նախարարության սպառնալիքները, որոնք ուղղված են Ղրիմի կամուրջը պայթեցնելուն:
Այս ծրագրերը ձախողվելու են, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Kp. ru-ն:
«Զելենսկու որոշ «խոսող գլուխներ» արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցրել Ղրիմի կամրջի վերաբերյալ։ Դե, գիտեք, մենք դեռ ունենք պատասխանատու բանակ, և այս բոլոր սպառնալիքները հաշվի են առնվում։ Առանց կրակի ծուխ չի լինում, և ես համոզված եմ, որ այս բոլոր ծրագրերն ամբողջությամբ ձախողվելու են»,- ասել է դիվանագետը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն ասել է, որ Ղրիմի կամուրջը ուկրաինացի զինվորականների համար թիվ մեկ նպատակն է։ Գեներալ-մայորի խոսքերով՝ «Ուկրաինայի զինված ուժերի ռեզերվների դուրսբերման այս ճանապարհը պարզապես պետք է կտրվի»։