
Ո՞ր դեպքում ընդդիմադիրները ԱԺ կվերադառնան. Վարդևանյանը պատասխանում է

Ընդդիմադիրներն Ազգային ժողով կվերադառնան բացառապես իրենց օրակարգով։ Վարդանյանների այգում «Դիմադրություն» շարժման հավաքի ժամանակ այս մասին ասաց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Գրում է Sputnik Արմենիան:
«Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով` ՔՊ–ի օրակարգով հնարավոր չէ մեզ տեսնել ԱԺ–ում։ Մարդիկ երևի մտածում էին, որ վրանները հավաքելուց հետո հիմա մեզ տեսնելու էին փողկապներով Աժ–ում մակրոտնտեսական ցուցանիշների մասին խոսելիս»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` վրանը շարժման գործիքներից մեկն էր, ինչպես ռուպերն է, և շարժման մարտավարությունը չի փոխվել։
Վարդևանյանը մանրամասնեց` Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախ պետք է լրանար նրա պաշտոնավարման մեկ տարին, որից հետո ԱԺ պատգամավորների 1/3–ը պետք է դիմումով հանդես գա և ներկայացնի վարչապետի իր թեկնածուն։ Սակայն, ըստ նրա, այս գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ մինչև նրա պաշտոնավարման մեկ տարին` օգոստոսի 2-ը, շատ անելիքներ ունեն։ Վարդևանյանը հավելեց` խաղաղ ճանապարհով հասնելու են «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի։
Հավելենք, որ ընդդիմադիրներն այգուց շարժվեցին դատախազության մոտ և այժմ դատախազության առջև են։