Պատահարներ
Ստեփանակերտում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել 2 քաղաքացու
Վրաերթ Ստեփանակերտում. 2 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն: Հունիսի 10-ին ժամը 18:05-ին ոստիկանության տեսադիտարկման խմբի ծառայողները հաղորդել են, որ Ստեփանակերտի N7 դպրոցի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Հյատնում է ԱՀ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ս. Ս.-ն, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ս.Ա.-ին և Դ.Ա.-ին։
Վրաերթի հետևանքով` վերջիններիս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0