Դատապարտյալը դատարանում կրակ է բացել և վիրավորել աշխատակիցների. ՌԴ
Դատապարտյալ Իվան Կոստյուկովը այսօր կրակել է դատապարտյալներին ուղեկցող Ռոստովի Պրոլետարական դատարանի աշխատակիցների վրա։ Նա խլել է աշխատակցի ատրճանակն ու կրակ բացել: Հայտնի է, որ աշխատակիցներից 2-ը հոսպիտալացվել են, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մեղադրյալին վնասազերծելու համար կրակել են բացել նաև նրա վրա: Իվան Կոստյուկովը վիրավորվել է:
Հավելենք, որ դատապարտյալին պետք է դատեին հանցակցի հետ։ 2018 թվականին այս զույգը հարձակվել է կոլեկցիոներների վրա, ովքեր իրենց մոտ ունեցել են մոտ 20 միլիոն ռուբլի։ Իվանը և իր հանցակիցները նրանց վրա նռնակ են նետել ու կրակել, սակայն կողոպուտը ձախողվել է, իրենք էլ հասցրել էին փախուստի դիմել։
Մեկ տարի անց Իվանը կրկին փորձել է կոլեկցիոներներից խլել 12 միլիոն և կրկին անհաջող։ Ավելի ուշ նա կալանավորվել է, գործն ուղարկվել էր դատարան։