Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ԱՄՆ քաղաքացու ու ՌԴ քաղաքացու ավտոմեքենաները. Shamshyan. com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինինի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է պատից կախված տղամարդու դի. Shamshyan. com
Այսօր ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել...
Քաղաքացին ցած է ընկել Կիևյան կամրջից. նա հոսպիտալացվել է
Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին...
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ընդդիմադիր գործիչները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին,...