Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Որսագողություն. Առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած Բեզուարյան այծ. Shamshyan. com

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Որսագողություն. Առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած Բեզուարյան այծ. Shamshyan. com
Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով:Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին…

Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»:

[45378a2f4569c86ac63749cf377021ea.jpg]

[a4ebfaa5eb67c88b2c0145d0a47e917d.jpg]

[2c5e549605da31d2a3110e854ba28212.jpg]

[96da0ff00e4713118cd5496bac9c3ce5.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250