Լատվիայում արգելել են ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը
Լատվիայում Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը (NEPLP) արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Իվարս Աբոլինսը, հայտնում է Delfi.lv-ն։
Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է օրենսդրության նոր նորմի հետ կապված, որը նախատեսում է, որ Լատվիայում չեն կարող հեռարձակվել «մի երկրում գրանցված հեռուստաալիքներ, որը սպառնում է այլ պետության անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։
Ինչպես նշում է թերթը, հեռարձակումն արգելելու որոշումն ուժի մեջ է մտնելու հունիսի 9-ից և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ «մինչև Ռուսաստանը դադարեցնի» հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում «և վերադարձնի Ղրիմը»։
Ընդհանուր առմամբ, արգելվել է 80 ռուսական հեռուստաալիք։ Դրանցից են Illusion+, Kino24, Mir TV, Hunting and Fishing, Pepper, Russian Illusion եւ այլն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդն արգելել էր «Россия», «Россия 24» և «TV Center» հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության անցկացման կապակցությամբ։ Մարտին Լատվիան օրենք է ընդունել տեղեկատվական տարածքի մաքրման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն: Գերատեսչու...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...