Պատահարներ
Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա զոհ
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները
Մանրամասներ. Բեռլինում հայազգի տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ
Արմավիրի մարզում Opel Zafira-ն վերածվել է մոխրակույտի
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0