Հայտնի է, թե Ծիծեռնակաբերդի խճուղին երբ կբացվի
Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց, թե այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել:
«Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր, կարող էր տեղի ունենալ: Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում», - ասաց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և...
ԱԺ-ում ագռավը հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա
Արտառոց դեպք է եղել Ազգային ժողովում: Մասնավորապես՝ ագռավը հարձակվել է Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի վրա: Նա գլխի շ...
Պարզվում է՝ սա լինելու է քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում հունիսի 2-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվա...