Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ «Դալմա մոլից» դեպի մարզահամերգային համալիր (ՄՀՀ) և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի «Դալմա Գարդեն մոլ»:
Ըստ քաղաքային իշխանության` վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է ամրաշինական միջոցառումներ իրականացնել ապագայում համանման իրավիճակներից խուսափելու համար։
Այս հայտարարությունից հետո, բազմաթիվ քաղաքացիներ անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարության, նշել են, որ ճանապարհահատվածը ոչ թե վերականգնվել է, այլ նեղացրել են։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․ «Ծիծեռնակաբերդի խճուղին վերաբացվել է։ Ուրախ-ուրախ հայտնում է քաղաքապետարանը։ Ըստ էության ՓԼՎԱԾ ՄԱՍԸ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ, ուղղակի փլվածի չափով նեղացրել են ճանապարհը։ Այսինքն 4 գծանի ճանապարհը դառել է 3 գծանի, ու վերջ։ Հարցը մնում է բաց. ո՞վ է պատժվել փլուզման համար, և ինչպես»:
Ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Ծիծեռնակաբերդի խճուղին նեղացրել են, անունը դրել են սարքել ենք»: Հրաչ Սարգսյան, ո՛նց ես, լավ ե՞ս»:
Ռոբերտ Մարկոսյան անունով օգտատերն էլ գրել է. «Կար չորս գիծ․․․ մնաց երեքը․․․մեկը կերան․․․ կերան, թե՛ շինարարություն անողները՝ ում պատճառով եղավ փլուզումը, թե քաղաքապետարանը․․․ ու հերթական անգամ կմարսեն դա․․․ իսկ մեզ հերթական անհարմար ճանապարհը մնաց․․․»։
Նմանատիպ հոդվածներ
Դոլարի փոխարժեքը չնչին ավելացել է
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է 419.63 դրամ՝ նախորդ օրվա հա...
Ի՞նչ աշխատանքներ են տարվում․ երբ կշահագործվի Ծիծեռնակաբերդի խճուղին
2-3 օրից Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն: «Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային...
Երևանի կենդանաբանական այգում եղնիկներ են ծնվել
Երևանի կենդանաբանական այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգու...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքն...