Պարզվում է՝ սա լինելու է քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։ Ասացին, որ արդեն նոր թաղամասում բնակարաններ եւ բիզնես նշանակության տարածքներ ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան։ Պարզվում է՝ սա լինելու է ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից, գրասենյակային տարածքներինը՝ 10-12 հազար դոլարից։ Մնում է, որ մայրաքաղաքի սրտում անճոռնի ու անճաշակ բարձրահարկեր չկառուցեն, այլ քաղաքային հարմարավետ միջավայր ստեղծեն»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում ագռավը հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա
Արտառոց դեպք է եղել Ազգային ժողովում: Մասնավորապես՝ ագռավը հարձակվել է Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի վրա: Նա գլխի շ...
Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Դոլարի գինը կրկին նվազել է
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 436 դրամ է, վաճառքինը՝ 446 դրամ։ Դոլարի վաճառքի առավե...