«4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան». Սաղաթելյանը` ՔՊ պատգամավորներին
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվում է քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը: Ֆրանսիայի հրապարակում հանրահավքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից՝ Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստը տապալելուն:
Ըստ Սաղաթելյանի՝ ՔՊ-ն այսպիսով ուղերձ հղեց հանրությանը, որ երկիրը տանում են նոր զիջումների և կապիտուլյացիայի:
Նա հայտարարեց, որ ՔՊ-ականներն ընդամենը 4 ժամ ժամանակ ունեն.
«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան և գան խորհրդարան, որ տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը», - ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում կարճ հանրահավաք կլինի և կորոշեն հետագա անելիքները:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն: Գերատեսչու...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...