Ռուսական այս երկու բանկը ևս կհեռացվի SWIFT-ից. Bloomberg
Եվրոմիությունը որոշել է որպես պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս, անջատել Ռոսսելխոզբանկը և Մոսկովյան վարկային բանկը տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու SWIFT միջազգային միջբանկային համակարգից: Այս մասին այսօր հայտնել է Bloomberg-ը։ Այս միջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Ավելի վաղ Եվրոմիությունը որոշել էր անջատել ռուսական Սբերբանկը SWIFT-ից։ Նշվել է, որ բելառուսական բանկերից մեկը (նրա անունը չի հաղորդվում) նույնպես կզրկվի համակարգ մուտք գործելու հնարավորությունից։
ԵՄ մշտական ներկայացուցիչները հինգշաբթի հաստատել են պատժամիջոցների վեցերորդ փաթեթի իրավական տեքստերը։ Պատժամիջոցների ցուցակի պաշտոնական տեքստը նախատեսվում է հրապարակել ուրբաթ օրը՝ հունիսի 3-ին։
Մայիսի 31-ին ԵՄ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են Սբերբանկի վերաբերյալ որոշման մասին։ Նրանք հավելել են, որ երկար ժամանակ ձեռնպահ են մնացել այս սահմանափակող միջոցի ներդրումից՝ հաշվի առնելով, որ Սբերբանկը երկրի ամենամեծ վարկային հաստատությունն է»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն: Գերատեսչու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...