Պեսկովը` ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների մասին
Կրեմլի և Սպիտակ տան միջև ցանկացած փոխգործակցություն գործնականում դադարել է, РИА новости-ի հաղորդմամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարելի է ասել, որ չկա, հիմա չկա։ Բոլոր շփումները գործնականում բացակայում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովն էր հայտարարել, որ բոլոր բազմակողմ կառույցներում ԱՄՆ-ի հետ փոխզիջումների հասնելու հնարավորությունները փետրվարի 24-ից հետո նվազագույնի են հասցվել՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների դիրքորոշման պատճառով։ Հավելենք, որ փետրվարի 24-ին մեկնարկեցին Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն: Գերատեսչու...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...