
Կանադայում կարգելվի ատրճանակ կրել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում ատրճանակ պահելն արգելելու մտադրության մասին, գրում է RT-ն:
«Մենք օրինագիծ ենք ընդունում երկրում ատրճանակ կրելու արգելքի մասին», - ասել է Թրյուդոն:
Նրա խոսքով՝ այս միջոցը կոչված է նվազեցնելու հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը։
Մայիսի 24-ին ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել։ Ողբերգության զոհ է դարձել 19 երեխա և մի քանի մեծահասակ։