
Դատախազությունը՝ վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործի մասին

Վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով դատախազությունը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին պահանջով, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դատախազը ցուցում էր տվել, որպեսզի մեղադրայլի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվի դատարան, նախաքննական մարմինը դա արել էր, բայց դատարանը մերժել էր միջնորդությունը։ Տվյալ դեպքում դատախազությունը բողոք է տարել, բայց այս պահին տեղեկացված չեմ, թե բողոքը երբ է քննվելու»,- փոխանցեց Աբրահամյանը։
Հիշեցնենք որ ապրիլի 26–ին՝ ժամը 18:20-ի սահմանում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Հարուցվել է քրեական գործ։