«Ա՛յ ախպեր, դե լրիվ աղբ ա էլի, հո մենակ ինձանո՞վ չի». աղբային պատերազմները շարունակվում են. Միկոյան

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր 205-րդ, #ՄաքրաՊատվեց։
Մինչ կինս «Կարմիր Բլուր» Պոլիկլինիկայում ակնաբույժի մոտ հերթ էի կանգնած, որոշեցի պոլիկլինիկայի դիմացը մաքրապատել։
Մաքրեցի վերջացրի։ Մեկ էլ մի երիտասարդ զույգ մոտենում էր պոլիկլինիկայի մուտքին։
Ամուսինը ձեռքի ծխուկը մինչև մուտքին հասնելը իրենից գոհ շպրտեց քիչ առաջ մաքրածս տեղը։
Չուզեցի հղի կնոջ ներկայությամբ պնդել, որ նա իր գցածը վերցնի ու գցի աղբամանի մեջ։ Փոխարենը խնդրեցի, որ ուշադիր լինի։ Ինքս Մաքրապատիչով վերցրի ծխախոտի մնացորդը և գցեցի աղբամանի մեջ։ Ցույց տալով երիտասարդին, թե ինչ կարող էր ինքը անել։
Ու այստեղ սկսեց արդարացումը։


-Այ ախպեր, դե լրիվ աղբ ա էլի։ Հո մենակ ինձանո՞վ չի:
- Եղբայր ջան, դու քո փոխարեն պատասխան տուր։ Ինչի՞ ես վատ արարքը ուրիշներից ընդօրինակում:
-Դե բայց մենակ ինձանով բան չի փոխվելու...
-Հենց քեզանից է սկսելու փոփոխությունը, եղբայր ջան։ Դու, որ քո փոխարեն մաքուր պահես քո միջավայրը, հաստատ քեզ կողքից տեսնողը օրինակ է վերցնելու քեզանից։ Քանի որ մաքրությունը բոլորին է հաճելի։
 

Ու այստեղ միջամտեց կինը, ով ակնհայտ ամուսնուց խելացի էր։


-Դուք ճիշտ եք, Հակոբ ջան։ Ես տեսել եմ ձեզ ՖԲ-ով։ Գիտեմ ինչով եք զբաղվում։ Ներողություն եմ խնդրում ամուսնուս փոխարեն։
Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։


Ես այլևս ասելիք չունեի, բացի այն, որ առողջություն և լավ օր ցանկացա երիտասարդ զույգին։
Իհարկե, ամուսինը զարմացած էր ու չէր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց վստահ եմ, կինը նրան ամեն ինչ կպատմի։
 

Օրը կարելի է հաջողված համարել։ Քանի որ ևս մեկ Մարդ իմացավ, որ չնախատեսված վայրում
աղբ թափելն ամոթ է:
Իսկ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ բռնածս ճանապարհը ճիշտ է և վաղ թե ուշ տալու է իր ցանկալի արդյունքները։
#Աղբային_պատերազմները շարունակվում են։
#Սիրով_ենք_Հաղթելու
#Հայաստանը_Սիրելու_ԵրկիրԷ #Ապացուցիր_Քո_Սերը #Միացիր_Մեզ_Ձեր_Բակում։
Հայրենիքի վրայից
#Աղբ_Հավաքելը_Պատվաբեր_Է»։

Քաղաքականություն