Ունենք առնվազն 80 գերի, իսկ Փաշինյանը հանրայինացնում է Ալիևի պնդումը` 39 ռազմագերու մասին. Բաբայան

 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը մասնավորապես գրել է.

 

 «Հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են: 
Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում են ընդամենը 39 ռազմագերի»,- գրել է Բաբայանը


Արսեն Բաբայանի խոսքով` ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է ՀՀ վարչապետը: 


«Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը: Փաստորեն հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից: Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում»,- գրել է Բաբայանը: 
 

Քաղաքականություն