ժամից ավելի է «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնը ջրով է ողողվել
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնի ընդհանուր սնուցման խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է՝ ողողելով առաջին հարկը։
Shamshyan.com-ը հայտնում է՝ պարզվել է, որ անզգուշության հետևանքով ջրագծի վրա տեղադրված փականը կոտրվել է, և ջուրը ժայթքում է՝ հասնելով մինչև առաստաղ։ Արդեն մի քանի տոննա խմելու ջուր անխնա կորում է, ու եթե օպերատիվորեն ժամանել են փրկարարները և թատրոնի աշխատակիցների հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրի հոսքի դեմն առնելու համար, ապա բազմաթիվ զանգերից հետո ժամանեցին «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները, ովքեր նույնպես փորձում են վթարը վերացնեն։ Երևանի քաղաքապետարանից առայժմ «ոչ ոք չի բարեհաճել» ժամանել այն դեպքում, երբ նրանց նույնպես տեղեկացվել է դեպքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում․ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ հոսանք է ներխուժում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգույշացնում է՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի...
Ուժգին տեղումներ, հոսանքի անջատումներ. ԱԻՆ-ը՝ իրավիճակի մասին
Երևանում և մի շարք մարզերում ուժգին տեղումներ են։ Auroranews.am-ը կապ հաստատեց ԱԻն-ի մամուլի խոսնակ Հայ...
ՀՐԱՏԱՊ. Ժամկետային զինծառայող է վիրավորվել
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան...
Որն է եղել Երևանում ճանապարհի փլուզման պատճառը․ քաղաքապետարանից հայտնում են
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում այսօր տեղի է ուն...