Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները Ռուսաստանի հետ առևտուր կանեն ռուբլով

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի շատ գործընկերներ կանցնեն ռուսական ազգային արժույթով առևտրի: Այս մասին գրում է RT-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
 

«Կարծում եմ՝ սա շատ խոստումնալից ուղղություն է։ Եվ շատ գործընկերներ (Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում) մոտ ապագայում կգնան դրան:
Շատերի հետ ենք խոսում։ Կարող եմ ասել, որ մենք այս ուղղությամբ կաշխատենք մեր սիրիացի գործընկերների հետ։ Աֆրիկայում որոշ գործընկերների հետ, կարծում եմ, նույնպես»,- ասել է Բոգդանովը:
 

Ռուսաստանը մեկ տարուց ավելի է, ինչ Ասիայի և Աֆրիկայի գործընկերների հետ բանակցություններ է վարում առևտրային հաշվարկներում ռուբլուն անցնելու շուրջ:

Քաղաքականություն