Starbucks-ը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից
Աշխարհի խոշորագույն Starbucks սրճարանների ցանցը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից։ Տեղեկությունը նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Starbucks-ը վերջնական որոշում է կայացրել դուրս գալ և այլևս ներկա չլինել շուկայում այդ ապրանքանիշի ներքո», - նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանում իր գործունեության դադարեցման և սրճարանների փակման մասին:
Starbucks-ը նշում է, որ վեց ամսվա ընթացքում աշխատավարձ կվճարի Ռուսաստանի իր երկու հազար աշխատակիցներին, ինչպես նաև օգնություն կցուցաբերի նրանց այլ աշխատանք ստանալու հարցում:
Starbucks-ը, որը հիմնադրվել է 1971 թվականին Սիեթլում, կառավարում է աշխարհի ավելի քան 32 հազար սրճարաններից բաղկացած ցանցը:
Նմանատիպ հոդվածներ
Engie-ն բանակցում է «Գազպրոմի» հետ վճարումների սխեմայի փոփոխման վերաբերյալ
Ֆրանսիական էներգետիկ Engie հսկան ռուսական գազի վճարման սխեմաները փոփոխելու վերաբերյալ բանակցում է «Գազպրոմի» հետ։ Այս մա...
Լուգանսկում ֆրանսիացի լրագրող է սպանվել
Լուգանսկի մարզում տարհանման ժամանակ գնդակոծության հետեւանքով զոհվել է Ֆրանսիացի լրագրող։ Այս մասին գրում է ՌԲԿ-Ուկրաինան...
Զազրելի դեպք. ԵՊԲՀ ռեկտորը մանրամասներ է հայտնել շտապօգնության բժշկի ու վարորդի բռնության մասին
Զազրելի դեպք. Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թ...
Ավազամրրիկ` Իրաքում. երկրի 3 օդանավակայանները փակվել են
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակ...