Ավազամրրիկ` Իրաքում. երկրի 3 օդանավակայանները փակվել են

Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Այդ մասին հաղորդում Է Al Sumaria հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ բացի Բաղդադի օդանավակայանից, որտեղ տեսնաելիությունն իջել Է 300 մետրից ցած թույլատրելի 800 մետրի դեպքում, նաեւ դադարեցրել են աշխատանքը Նաջաֆի եւ Սուլեյմանիի օդանավակայանները: Չվերթերի ընդունումը եւ ուղարկումը լիովին դադարեցված են մինչեւ հետագա ծանուցումը: Վերջին տվյալների համաձայն՝ այս պահին արդեն արձանագրվել են շուրջ 2 հազար տուժածներ փոթորկից: Մեծամասնությունն օգնության Է դիմում դժվարացած շնչառության եւ շնչահեղձության նշանների պատճառով:

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ փոշու առատ հոսքերի պատճառով, որոնք քամին բերում Է անապատից, Իրաքի յոթ նահանգներում, ներառյալ մայրաքաղաքային տարածաշրջանում, մայիսի 16-ին պետական հիմնարկություններում հայտարարվել Է ոչ աշխատանքային օր: Չեղարկվել են նաեւ պլանավորված քննությունները տարրական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

 

 

 

 

 

Աշխատում են սոսկ արտակարգ ծառայությունները եւ հանրապետության առողջապահության նախաարության դեպարտամենտները, որը վատ եղանակի պատճառով արդեն ամբողջ անձնակազմին փոխադրել Է առավելագույն պատրաստության ռեժիմի: Ապրիլից Իրաքը մի քանի անգամ ծածկել են ավազահողմերը, որոնք արդեն հանգեցրել են օդանավակայանների ժամանակավոր փակման՝ ոչ քիչ խնդրներ պատճառելով ինչպես հասարակ բնակիչներին, այնպես Էլ պրոֆիլային նախարարությոններին եւ  կոմունալ ծառայություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն