Զազրելի դեպք. ԵՊԲՀ ռեկտորը մանրամասներ է հայտնել շտապօգնության բժշկի ու վարորդի բռնության մասին
Զազրելի դեպք. Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եվ բժիշկը և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝թեթև ծանրության։
Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։
Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է»:
Նմանատիպ հոդվածներ
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...
Ավազամրրիկ` Իրաքում. երկրի 3 օդանավակայանները փակվել են
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակ...
Թուրքիային հիպերգնաճ է սպառնում. էկոնոմիկայի նախկին նախարար
Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը զգո...
Engie-ն բանակցում է «Գազպրոմի» հետ վճարումների սխեմայի փոփոխման վերաբերյալ
Ֆրանսիական էներգետիկ Engie հսկան ռուսական գազի վճարման սխեմաները փոփոխելու վերաբերյալ բանակցում է «Գազպրոմի» հետ։ Այս մա...