Engie-ն բանակցում է «Գազպրոմի» հետ վճարումների սխեմայի փոփոխման վերաբերյալ
Ֆրանսիական էներգետիկ Engie հսկան ռուսական գազի վճարման սխեմաները փոփոխելու վերաբերյալ բանակցում է «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ֆրանսիական ընկերության մամուլի հաղորդագրությանը։
«Ռուսաստանի խնդրանքով Engie-ն բանակցում է «Գազպրոմի» հետ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների սխեմայի փոփոխման վերաբերյալ։ Խումբը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը, վճարման իր պարտավորությունների կատարմանը պատրաստ լինելու համար, եթե դա համապատասխանի եվրոպական պատժամիջոցներին և Engie–ի համար ռիսկային չլինի», – ասվում է հաղորդագրության մեջ։
2021 թվականին «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրերին բաժին էր հասնում ամբողջ աշխարհում Engie–ի գազի սպառման և վաճառքի ընդհանուր ծավալի շուրջ 20%–ը։
Ավելի վաղ Engie ղեկավար Ժան–Պիեռ Կլամադիեն հայտարարել էր, որ ընկերությունը ռուբլով գազի դիմաց վճարելու հարցը դեռ չի լուծել։
Ֆրանսիական Engie-ն գործունեություն է ծավալում էլեկտրաէներգիայի գեներացիայի, փոխանցման և մատակարարման ոլորտում, բնական գազի արդյունահանման, տեղափոխման և մատակարարման, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Զազրելի դեպք. ԵՊԲՀ ռեկտորը մանրամասներ է հայտնել շտապօգնության բժշկի ու վարորդի բռնության մասին
Զազրելի դեպք. Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թ...
Ավազամրրիկ` Իրաքում. երկրի 3 օդանավակայանները փակվել են
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել Է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել Է երկրի երեք միջազգային օդանավակ...
Թուրքիային հիպերգնաճ է սպառնում. էկոնոմիկայի նախկին նախարար
Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը զգո...
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ». Սարգսյան
Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այս մասին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդե...