Ուկրաինայի խորհրդարանը ռազմական դրությունը երկարաձգեց

Ուկրաինայի խորհրդարանը կողմ է քվեարկել ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի՝ 3 ամսով երկարաձգմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային օրինագծեր էր ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է մայիսի 24-ին: 


«Ռադան քվեարկել է ռազմական դրության ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգելու օգտին։ Նաև երեք ամսով երկարացվել է զորահավաքը»,- հայտնում է լրատվական գործակալությունը։ 

 

Քաղաքականություն