
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ․ դժգոհության պատճառը հայտնի է

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, նրան փոխանցել են բողոք՝ կապված դիվանագիտական առաքելության դիրքորոշման վերաբերյալ ուրբաթ օրը Ստամբուլում կայացած հանրահավաքի հետ, RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել է ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP): Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքին ընդառաջ նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ ընդգծելով, որ թուրք իրավապահները, իբր, կարող են կոշտ գործել։
«Ստամբուլում երեկ՝ մայիսի 21-ին, տեղի ունեցած հանրահավաքին ընդառաջ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացման վերաբերյալ դժգոհությունը փոխանցվել է ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, ով այսօր՝ մայիսի 22-ին, կանչվել է Թուրքիայի ԱԳՆ», - ասել է աղբյուրը։