Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մայիսի 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայ...
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկակա...
Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին ՀՀ 63-ամյա քաղաքացի է անհետացել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ...
«Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք». Բայդենը՝ կապիկի ծաղիկի տարածման մասին
«Բոլորին պետք է մտահոգի կապիկի ծաղիկի տարածման հարցը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք»:  ...