
Մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է

Երեկ՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կցորդիչը բարձված է եղել մի քանի տոննա թղթով: