
Մեդվեդևը հեգնանքով է մեկնաբանել Բայդենի պահվածքը Սեուլում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքը Սեուլում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով։
Մեդվեդևը գրել է, որ ԱՄՆ նախագահի՝ Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողները հարցրել են՝ արդյոք նա որևէ ուղերձ կամ հաղորդագրություն ունի իր հյուսիսկորեացի գործընկերոջը փոխանցելու։
«Ի պատասխան՝ Բայդենը պարզապես ասաց «Բարև», իսկ մի քանի վայրկյան հետո ավելացրեց. «Այսքանը… և վերջ»: Նրա համար դժվար է», - գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:
Իր հրապարակմանը Մեդվեդևը կցել է տարիքի մասին կատակող ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի մասին պատմող տեսանյութ և Բայդենի հրապարակային պահվածքի մասին տեսաձայնագրությունների ընտրանի։