Հասարակություն
Լուսանկարներ․ Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի կենտրոնական հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է NTV Turk-ը:
Վարկածներից մեկի համաձայն՝ Ադանա-Կոնիա ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել էլ մեքենայի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Նշվում է, որ ավտոբուսում ուսանողներ են եղել։
Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 41- ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։
[fe076f7513621c7e33407e08282b3ac3.JPG]
[5f1f03139897cd91905eec822031b349.JPG]
[57b42f416bb7e5c4eb025084b37ca5c9.JPG]