Թուրքիայի ղեկավարին անվանում են «Պուտինի մարդը ՆԱՏՕ-ում»․ ինչ է գրում Fox News-ը

Թուրքիան դարձել է Ռուսաստանի «գաղտնի զենքը» ՆԱՏՕ-ի շրջանակներում Ուկրաինայի նկատմամբ իր դիրքորոշման և դաշինքի ընդլայնման շնորհիվ։ Այս մասին գրում է Fox News-ը։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հեռու է առաջին դեպքից, երբ Անկարան դուրս է գալիս Արևմուտքի դեմ։

 

Այսպիսով, նա ակտիվորեն փորձում է ապակայունացնել դաշինքը այն բանից հետո, երբ 2016 թվականին զինվորականների մի մասը ցանկացել է տապալել իրեն, գրում է լրատվականը։ 
Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, 2020 թվականին Վաշինգտոնն ինքը պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ՝ ռուսական С-400 համալիրների գնման պատճառով։

Փորձագետների կարծիքով՝ Էրդողանը կա՛մ օգտագործում է արևմտյան ասոցիացիաները, կա՛մ առճակատման է գնում նրանց հետ՝ կախված նրանից, թե ամեն դեպքում ինչն է ավելի շահավետ։ Միաժամանակ, նրանցից ոմանք Թուրքիայի ղեկավարին անվանում են «Պուտինի մարդը ՆԱՏՕ-ում»։

 

Քաղաքականություն