Օրվա լրահոս

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։

 

 Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

 

Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

 

Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։


Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։
Հետադարձը՝

«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Վերջին նորություններ