Ինչ ծանուցումներ են գալիս ռուս դիվանագետների համակարգիչներին․ Զախարովան բացահայտել է

Արտերկրում գտնվող ռուս դիվանագետները աշխատանքային համակարգիչների վրա ծանուցումներ են ստանում, որում կոչ է արվում «ճիշտ որոշում կայացնել»՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության  հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եկատերինբուրգում։

 

«Դիվանագետները դեսպանատներում տեղադրված համակարգիչներում՝ ինտերնետում ինչ-որ բան փնտրելու ժամանակ կամ երբ փոստ են ստուգում սեղմում են մեկնարկի կոճակը, որից հետո էկրաններին է հայտնվումհաղորդագրություն հետևյալ կենտեքստով՝ «Բարի կեսօր, մենք կապվում ենք ձեզ հետ։ Մենք հասկանում ենք, որ դուք այժմ որոշում եք կայացնելու՝ աջակցելու եք Մոսկվայում հայտարարվածին, թե՞, ելնելով ձեր խղճի ձայնից և բարոյական որակներից, որոնք մենք գիտենք, որ շատ բարձր են, կայացնել մեկ այլ, ճիշտ որոշում։ Եթե ​​ընտրեք երկրորդը, ահա այն հեռախոսահամարը, որով կարող եք զանգահարել»,- ասել է Զախարովան՝ նշելով, թե որն է ծանուցման բովանդակությունը։ 

 

«Կրեատիվություն կա նաև, երբ այն կանգառներում, որոնք գտնվում են դեսպանատների դիմաց  կամ մեր դիվանագետների երթուղում, հայտարարություններ են հնչում՝ հրավիրելով ռուս դիվանագետի ուշադրությանը, ապա  նույն տեղեկությունը», - հավելել է Զախարովան։ 

 

 

 

Քաղաքականություն