ԱՄՆ վետերանները քննադատում են Ուկրաինային օգնության ռեկորդային փաթեթը․ ինչպես են մեկնաբանում

 Ամերիկայի համար մտահոգ վետերանները քննադատել են Ուկրաինայի ռեկորդային՝ 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

 

«Վաշինգտոնի շտապողականությունն արջի ծառայություն է մատուցում ինչպես ամերիկացիներին, այնպես էլ ուկրաինացիներին՝ վտանգելով երկարացնել պատերազմը և ուժեղացնել լարվածությունը»,- ասել են ամերիկացի վետերանները:

 

Հինգշաբթի ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և նրա դաշնակիցներին տրամադրվող մոտ 40 միլիարդ դոլարի օգնությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օրինագծի արագ ընդունմանը խոչընդոտել է Կենտուկի նահանգից հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլին։

Այժմ փաստաթուղթը ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ռազմական օգնության փաթեթով Ուկրաինային կտրամադրվի լրացուցիչ հրետանի, ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ: «Այդ զինատեսակներն «ուղղվելու են անմիջապես առաջնագիծ»,- ասել է Բայդենը։

Քաղաքականություն