Բոլորը ցանկանում են խուսափել ՌԴ-ՆԱՏՕ ուղիղ բախումից, բայց Մոսկվան պատրաստ է պատասխանել ցանկացած կողմին․ Պեսկով
Բոլորը ցանկանում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումից, բայց միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած կողմին, որը կփորձի մտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեջ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումից ցանկանում են խուսափել բոլորը, նաև Ռուսաստանը: Դա բազմիցս հայտարարվել է նաև ՆԱՏՕ-ում, և, կարծում եմ, ամենակարևորը Վաշինգտոնում: Այդ թվում, ամենաբարձր մակարդակով, նման հայտարարություններ արել է նախագահ Բայդենը: Դա այն է, ինչից բոլորը կցանկանային խուսափել։ Այն, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ամենավճռական պատասխանը տալ այն կողմին, որը փորձում է ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա և մտնել հատուկ ռազմական գործողության մեջ, որն այժմ իրականացնում են ՌԴ Զինված ուժերը»,- ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի այս հայտարարությունները հայտնի են։
«Եվ մենք առաջին հերթին ելնում ենք այս հայտարարություններից»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկակա...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:Ինչպ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:Ինչպես հաղորդում...