Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը Մալաթիայի «Սիթի»-ի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. Shamshyan. com

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: 

 

Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի «Սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

 

Մանրամասները՝ կայքում:

 

 

 

 

Քաղաքականություն