Պատահարներ
Երևանյան հյուրանոցում կինն ու տղամարդը դանակահարել են իրար
Մայիսի 10-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն: Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Ինչու է գեներալ Օգանովսկին կրակել երիտասարդների մեքենայի ուղղությամբ. կրակոցների հետքերով․ ArmLur
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0