Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ: Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։«Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավա...
Ինչու է գեներալ Օգանովսկին կրակել երիտասարդների մեքենայի ուղղությամբ. կրակոցների հետքերով․ ArmLur
Մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի և մի քանի երիտասարդների միջև: ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արցախի...