Ինչու է գեներալ Օգանովսկին կրակել երիտասարդների մեքենայի ուղղությամբ. կրակոցների հետքերով․ ArmLur
Մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի և մի քանի երիտասարդների միջև: ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից հնչած կարկոցների մասին:
Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը մեքենան կայանել է մի վայրում եւ խնդրել է մի քանի երիտասարդների իրենց մեքենան մի փոքր այն կողմ տանել կայանել: Երիասարդները սկսել են կոպիտ խոսել, թե «մենք ոնց ուզենք այդպես կանենք», որից հետո Կարապետյանն իջել է մեքենայից՝ խոսելու երիտասարդների հետ, սակայն խոսակցությունները վերածվել են վեճի եւ ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում նշեցին վերջինիս մտերիմները, գեներալի նյարդերը տեղին են տվել և ընդամենը վախեցնելու համար, նա կրակել է երիտասարդների մեքենայի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Դատախազությունից հայտնել էին, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտունիում հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը
Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տ...
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտր...
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով․ shamshyan
Այսօր, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ...