ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիբիրն ու Ուրալը վառվում են. խոշոր հրդեհ` անտառում
Բաշկիրիայի հարավային Ուրալի պետական արգելոցի անտառն այրվում է յոթ հեկտարի չափով տարածքում, հայտնում է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Բուրզյանսկի շրջանի արգելոցում անտառային հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան՝ Այգիր գյուղից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Հրդեհի վայր 20 մարդ է ուղարկվել:
«Ժամանելուց հետո պարզվել է, որ հրդեհը տեղի է ունեցել Մալի Ինզեր գետի աջ ափին, Մալի Յամանտաու լեռան լանջին, տարածքը դժվարամատչելի է, եւ ավտոմեքենաները չեն կարող անցնել այնտեղով։ Մինչեւ գիշերը հրդեհը չի հաջողվել տեղայնացնել, իսկ լեռան լանջով հրդեհի տարածմանը նպաստել է նաեւ ուժեղ քամին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարների խոսքով՝ հրդեհը բնակավայրին չի սպառնում, կա բնական պատնեշ՝ գետը։ Քամին փչում է գյուղի կողմից: