«Կարող է տասնամյակներ տևել»․ Մակրոնը` ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության մասին
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի ապագայի մասին խորհրդաժողովի փակմանը։
«Բոլորս շատ լավ գիտենք, որ գործընթացը, որը թույլ է տալիս անդամակցությունը ԵՄ-ին, կտևի մի քանի տարի, ճիշտն ասած` նույնիսկ տասնամյակներ, եթե, իհարկե, չորոշենք նվազեցնել Եվրոպական միությանն անդամակցելու չափանիշները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկուն դիմում էր փոխանցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նա ընդգծել էր, որ փոխանցվող փաստաթուղթը հիմք է առաջիկա ամիսներին քննարկումների համար:
Զելենսկին փետրվարի 28-ին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտ է ստորագրել։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին։
Նմանատիպ հոդվածներ
«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան
«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Ա...
«Ներկ չեն լցրել»․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա ոչ թե ներկ են լցրել, այլ օշարակ։ Նա Վարշավայում տեղի ունեցած միջադեպի մանրամասն...
«Պուտինը մեզ այլ ընտրություն չի թողնում»․ Շոլց
Մոսկվան Բեռլինին այլ ընտրություն չի թողնում, քան Կիևին զենք մատակարարելը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շո...
Լեհաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ դեսպանի վրա հարձակումը
Լեհաստանի ԱԳՆ-ն գիտակցում է իրավիճակի լրջությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լեհաստանի արտաք...